Մայիսի 24-25-ը ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացավ աթլետիկայի տղամարդկանց և կանանց ՀՀ առաջնությունը, որին մասնակցում էին 120 մարզիկ և մարզուհի՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, Արտաշատի, Էջմիածնի, ՕՀՊՄՔ-ի և ԼՂՀ-ի մարզադպրոցներից:
Առաջնության մասնակիցները խաղարկեցին 129 մեդալ:
Կանանց մրցապայքարում Հայաստանի առաջնության հաղթողներ դարձան՝
| Խուբեսերյան Դիանա (Երևան) | վազք 100 մ, 200 մ |
| Հարությունյան Լիլիթ (Վանաձոր) | վազք 400 մ, 1500 մ |
| Քարհանյան Աննա (Վանաձոր) | վազք 800 մ |
| Ալավերդյան Էլլադա (Վանաձոր) | վազք 3000 մ |
| Բակունց Աննա (Կապան) | 400 մ արգելավազք |
| Հովհաննիսյան Սաթենիկ (Երևան) | հեռացատկ, եռացատկ |
| Ավետիսյան Հերմինե (Գյումրի) | սկավառակի նետում, գնդի հրում |
| Թադևոսյան Անահիտ (Երևան) | մուրճի նետում |
4X400 մ փոխանցավազքում հաղթող ճանաչվեց կանանց Վանաձորի հավաքականը, իսկ երևանցի Անահիտ Թադևոսյանը մուրճի նետման մրցաձևում՝ 50 մ 5 սմ արդյունքով, սահմանեց ՀՀ նոր ռեկորդ:
Տղամարդկանց մրցապայքարում ՀՀ առաջնության հաղթողներն են՝
| Մուրադյան Արթուր (Երևան) | վազք 100 մ |
| Գրիգորյան Սամվել (Երևան) | վազք 200 մ, 400 մ արգելավազք |
| Մկրտչյան Տիգրան (Գյումրի) | վազք 400 մ |
| Հայրապետյան Աշոտ (ԼՂՀ) | վազք 800 մ, 1500 մ |
| Մկրտչյան Երվանդ (Գյումրի) | վազք 3000 մ |
| Համբարձումյան Արտակ (Երևան) | հեռացատկ |
| Աղասյան Լևոն (Կապան, ԲԿՄԱ) | եռացատկ |
| Մարտիրոսյան Ալբերտ (Գյումրի) | գնդի հրում, նիզակի նետում |
| Խաչատրյան Սուրեն(Երևան) | սկավառակի նետում |
4X100մ փոխանցավազքում հաղթող ճանաչվեց Արտաշատի հավաքականը, իսկ 4X400մ փոխանցավազքում՝ Գյումրու հավաքականը:
