Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի նոր նախագահի հետ

լավրովԵրկուշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է ուղիղ բանակցությունների մեջ մտնել Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ, և այդ հարցում իրենք Արևմուտքի միջնորդության կարիքը չեն զգում:

Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դրական է վերաբերվում Ուկրաինայի նախագահական ընտրություններին և պատրաստ է համագործակցել միլիարդատեր, հրուշակեղենի մագնատ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Լավրովը ավելացրել է, որ Ռուսաստանը հաշվի է առել Պորոշենկոյի հայտարարությունը այն մասին, որ ինքը կարևորում է Մոսկվայի հետ հարաբերությունների կանոնավորումը և երկրի արևելքում խաղաղ բանակցային մթնոլորտի հաստատումը:

Պորոշենկոն 21 թեկնածուների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում՝ ստանալով ձայների 54 տոկոսը, մինչ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ստացել է քվեների 13 տոկոսը:

 Անկախ