Կանայք, ովքեր արդեն երեխաներ ունեն, հաճախ վատ աշխատակիցներ են համարվում, որոնք չեն կարողանում կենտրոնանալ աշխատանքայի հարցերի լուծման վրա, սակայն, վերջին հետազոտությունները հերքեցին այդ կարծիքը:
Մասնավորապես, «Microsoft»-ի նախաձեռնությամբ անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ աշխատող մայրիկների 62%-ն ավելի միաժամանակ մի քանի առաջադրանք լավ է կատարում երեխայի ծնունդից հետո: 46%-ի համար երեխայի ծնունդը անխուսափելիորեն ասոցացվում է ժամանակի ավելի խելացի ու մտածված պլանավորման հետ: 27%-ը նշում է , որ երեխայի ծննդից հետո ավելի կազմակերպված են դառնում:
Աշխատող մայրիկների 37% կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաները, որ նույնիսկ այն օրերին, երբ ստիպված է տանը մնալ, այնուամենայնիվ, կարողանա շարունակել աշխատանքը, իսկ 25%-ն ասում է, որ իրենց աշխատանքային արդյունավետությունը գրեթե 2 անգամ գերազանցում է ամուսնու կամ էլ գործընկերոջ ցուցանիշը:isra.com
Tags: աշխատանք, հետազոտություն, մայրիկ