Շարունակվում են պարտադիր բարեկարգման ուղղությամբ աշխատանքները

երեւանի-քաղաքապետարան1Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ մայրաքաղաքում շարունակվում են սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ այս մասով կազմվել է 16 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո և պարբերաբար ստուգայցեր կազմակերպել:

Անդրադառնալով Երևանի ավագանու որոշմամբ հաստատված պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը՝ քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև պետական կառույցների կողմից պարտադիր կանոնների պահպանման և հարակից տարածքների բարեկարգման ուղղությամբ:

Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, զբոսայգիների ու բակային տարածքների սանիտարական մաքրման աշխատանքները: Այս մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հանգստյան և տոն օրերին տվյալ աշխատանքների կազմակերպումը չի գոհացնում և հանձնարարել է ձեռնարկել համապատասխան քայլեր նկատված թերացումները շտկելու ուղղությամբ:

Անկախ

Tags: