Ուկրաինան օդային հարձակում է իրականացրել ռուսամետ ապստամբների դեմ

Donetsk- international airportԱյսօր Ուկրաինան օդային հարձակում է իրականացրել ռուսամետ ապստամբների դեմ, ինչպես նաև դեսանտայիններ է ուղարկել, երբ ապստամբները գրավել են Դոնեցկի օդանավակայանը:

Ուկրաինայի անվտանգության ուժերի խոսնակը հայտնել է, որ կառավարական ինքնաթիռները և մեկ ուղղաթիռ հարձակում են իրականացրել արևելյան քաղաք Դոնեցկի միջազգային օդանավակայանի որոշ մասեր գրաված ռուսամետ ուժերի դեմ:

Երեկ նախագահական ընտրություններում հրուշակեղենի մագնատ Պյոտր Պորոշենկոյի հաղթանակից հետո տեղի ունեցած գործողության ընթացքում նաև դեսանտայիններ են իջեցվել:

Սերգեյ Պրոկոֆևի անվան միջազգային օդանավակայի մոտակայքում գտնվող լրագրողների տվյալներով՝ կրակոցները և պայթյունները շարունակվել են 90 րոպե:

Շուրջ մեկ միլիոն բնակչություն ունեցող Դոնեցկը հիմնականում գտնվում է ռուսամետ բնակիչների  ձեռքում, որոնք արգելել էին տեղի բնակչությանը մասնակցել Ուկրաինայի նախագահական ընտրություններին:

Կրակոցները սկսվել էին Պյոտր Պորոշենկոյի մամուլի ասուլիսից քիչ անց, որի ընթացքում նա նշել էր, որ ինքը չի բանակցի արևելյան Ուկրաինայի «ահաբեկիչների» հետ:

Tags: ,