Սիրիայում ազատ է արձակվել իտալացի գերի Ֆրեդերիկո Մոտկան

frederico  Իտալացի Ֆրեդերիկո Մոտկան, որին մեկ տարի առաջ առևանգել էին Սիրիայում, ազատ է արձակվել: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ այս լուրը հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ գրառում կատարելով իր «Twitter»-յան էջում: «Հենց նոր ես հայտնեցի Ջովանի Մոտկային, որ իր որդին՝ Ֆրեդերիկոն, վերադառնում է և արդեն վաղը կլինի Իտալիայում»,-գրել է վարչապետը: Ազատագրման հանգամանքների մասին առայժմ ոչինչ  հայտնի չէ:

Ֆրեդերիկո Մոտկան 2013 մարտի 13-ին առևանգվել էր անհայտ զինված խմբավորման կողմից: Սիրիայում նա զբաղվում էր Տեխնիկական համագործակցության և զարգացման ֆրանսիական հասարակական  հումանիտար գործակալության աշխատանքների համակարգմամբ:

Tags: ,