Մինչև ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկը քիչ ժամանակ է մնացել: Այն Բրազիլիայում կսկվի հունիսի 12-ին:
Այդ ստուգատեսի հաղթողի հիմնական հավակնորդ են համարվում աշխարհի 5-ակի չեմպիոն բրազիլացիները:
Եվ ահա, Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին հայտնել է իր ենթադրությունները ` առաջիկա և հնարավոր մրցակիցների հետ խաղերի հետ կապված: «Կուզենայի խուսափել Չիլիի հավաքականի հետ հանդիպելուց, չնայած այդ երկրի ներկայացուցիչների հետ մրցամարտերում դրական վիճակագրություն ունենք: Չպետք է անտեսլ, թե ինչքան բարդ է խաղալ այդ թիմի դեմ: Դեպքերի այսպիսի զարգացում ենք կանխատեսում. խմբից դուրս գալուց հետո խաղում ենք Հոլանդիայի, Իտալիայի և Գերմանիայի հավաքականների, իսկ եզրափակչում` Արգենտինայի թիմի հետ»,- ասել է Սկոլարին:
Tags: սպորտ, ֆուտբոլ