Նյու Յորքի որոշ բանկիչներ դատի են տվել իրենց սեփական բնակարաններում իրենց գաղտնի լուսանկարած և դրանք 7,500 դոլարով վաճառող նկարչին

n6Մանհեթենի շքեղ բնակելի շենքի բնակիչները բողոք են ներկայացրել հարևան շենքի բնակչի դեմ, ով գաղտնի նկարել էր նրանց՝ լուսանկարները ցուցահանդեսում ցուցադրելու և վաճառելու համար:

Նկարիչ Արնե Սվենսոնը ընդունում է, որ գաղտնի նկարել է իր հարևաններին, սակայն պնդում է, որ ինքը որևէ վատ բան չի արել:

n4Նրա նկարները շատ զգույշ են արվել, որպեսզի որևէ մեկի դեմքը չերևա: Նկարներում բնակիչները զբաղված են տարբեր անձնական գործերով՝ ներառյալ բնակարան մաքրելը, քնելը, հեռուստացույց դիտելը և քնած երեխաներին անկողին տեղափոխելը:

Լուսանկարները ներկայումս ցուցադրված են քաղաքի Ջուլի Սաուլի պատկերասրահում` շաբաթ օրը բացված «Հարևանները» լուսանկարների շարքում:

Լուսանկարները կարելի է գնել մինչև 7,500 դոլարով՝ 60 սմ-ից մինչև 1,5 մետր չափսերով:

Մինչև 6 միլիոն դոլար արժողությամբ պենտհաուսներ ունեցող շենքի բնակիչները զայրացած են այդ դեպքի կապակցությամբ` դա համարելով ներխուժում անձնական կյանք, ինչպես նաև անհանգստացած են իրենց երեխաների համար:

Ցուցահանդեսի նկարներում պատկերված որոշ բնակիչներ դատական գործընթաց են սկսել:

n2Հարևան շենքի երկրորդ հարկում բնակվող 60-ամյա նկարիչը ներողություն չի խնդրում՝ նշելով, որ իր նկարներում ոչ մի անձնական բան չկա:

Սվենսոնի նախորդ ցուցհանդեսը ներառում էր տիկնիկների զուգագուլպաների լուսանկարներ, իսկ հարևանների հետ կապված ֆոտոշարքը նա որոշել էր լուսանկարել, երբ իր ընկերոջից որպես ժառանգություն ստացել էր թռչուններին դիտելու համար նախատեսված տելեօբյեկտիվներ: