Սյունիքի աղմկահարույց գործն ուղարկվել է դատարան.Փաստինֆո

սյունիքի գործԱնցյալ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունները հաստատեց դեպքի ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ և գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Նախաքննության արդյունքում այսօր մեղադրվում է միայն Արտակ Բուդաղյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ  հոդվածով՝ վարույթ իրականացնող մարմնի կարծիքով, Սուրիկ  Խաչատրյանի ընտանիքի անդամներին սպառնալիքներ հնչեցնելու համար:
«Փաստինֆո»-ի հետ հարցազրույցում ժամանակին Հայկ Ալումյանը նշել էր, որ Արտակ Բուդաղյանն ուներ բոլոր հնարավորությունները, որպեսզի  քրեական գործի վարույթը կարճվի և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, եթե հայտարարեր, որ դեմ չէ համաներման կիրառմանը:
«Բայց Արտակ Բուդաղյանն ինքը պնդեց, որ գործը պետք է գնա դատարան, որովհետև դատարանում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապացուցենք, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե այնպես, ինչպես նկարագրում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը և զինդատախազությունը, այլ տրամագծորեն հակառակ կերպ»,- ասել էր փաստաբանը՝ պարզաբանելով, որգործը դատարան պետք է գնար՝ ըստ մեղադրանքի Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի՝   սպանության և ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքներով: Սակայն նրանց նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է և «մեզ այլ բան չէր մնում, քան այն, որ գոնե գործն այս ձևով մտնի դատարան, և տեղի ունենա դատավարություն»:

Անկախ

Tags: , ,