Աբխազական ընդդիմությունը փորձել է հեղաշրջում կատարել

sokhumi-390x290Սուխումիում ցուցարարները ներխուժել են նախագահի վարչական շենք, հայտնում է «Газета.Ру»-ն: Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ իշխանություններն ամեն միջոց կձեռնարկեն, որ հանրապետությունում իրադարձությունները զարգանան օրինական հունով:

«Ես ոչ մի տեղ չեմ մեկնել, ես գտնվում եմ Աբխազիայում: Անվտանգության խորհրդի անդամների հետ մենք քննարկում ենք իրադարձությունների զարգացման տարբերակներ: Իմ նպատակն ու իմ գործընկերների նպատակը` թույլ չտալ, որ իրադարձությունները զարգանան այն սցենարով, որն անուղղելի կլինի մեր երկրի համար»,-հայտնել է նա Աբխազական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով, Կոորդինացիոն խորհրդի անդամների  ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ ընդդիմությունն առաջ է քաշել նախագահի, նախարարների կաբինետի, գլխավոր դատախազության ու Տկուարչալյան և Գալսկի մարզերի ղեկավարների հրաժարականի վերաբերյալ կտրուկ  պահանջ:

Անքվաբը հայտնել է, որ «նրբությունները փակ դռների ետևում քննարկելու» խնդրանքին ի պատասխան` ընդդիմությունը կտրուկ շրջվել ու հեռացել է իր կողմնակիցների հետ, ինչից հետո  վարչական շենքի զաթմանն է անցել:

«Իհարկե պահակները կարող էին համապատասխան միջոցներ ձեռնարկել, սակայն ինչի դա կհանգեցներ` բոլորը լավ հասկանում են: Ինչը չարվեց: Դա նշանակում է, որ մենք դեռևս իրավիճակն իրավական հուն վերադարձնելու հնարավորություն կունենանք: Իրավաբանորեն, դա իհարկե ուժով իշխանությունը զավթելու փորձ էր»,- նշել է նա:

Անկախ

Tags: , , ,