Ես եմ Ադրբեջանի օրինականորեն ընտրված նախագահը. Ջամիլ Հասանլի

Ջամիլ Հասանլի  Մայիսի 28-ին` Ադրբեջանում ընթացող ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ, Ազգային խորհրդի  նախագահ Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները կեղծվել են, և հենց ինքն է օրինականորեն ընտրված նախագահը։

“Սա խոստովանել են ԵԱՀԿ-ն և միջազգային այլկազմակերպություններ։ Իշխանությունները կարծում են, որ ճնշումներն ուժեղացնելով կարող են հաղթել մեզ, բայց ճնշումները ավելի շատ են համախմբում մեզ։ Մենք երբեք չենք նահանջի ժողովրդավարության համար պայքարից”, – ասել է նա։

Ցույցի մասնակիցները քննադատել են նաև Ադրբեջանում տիրող  բռնապետությունն ու ավտորիտարիզմը, պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին: “Ես չեմ ուզում` Ադրբեջանին աշխարհում ճանաչեն որպես քաղբանտարկյալների երկիր: Իշխանությունները պետք է ազատ արձակեն նրանց”,-հայտարարել է Հասանլին:

Ցույցին մասնակցել են “Մուսավաթ” կուսակցության հազարավոր կողմնակիցներ:

 

 Անկախ

 

Tags: ,