Ադրբեջանը հերթական զորավարժություններն է անցկացնում ճակատային գոտում

2 (3)Ադրբեջանի պաշտպանության նախարար,  գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ Զինված ուժերի ստորաբաժանումները հերթական ուսումնավարժանքներն են անցկացնում ճակատային գոտում: Դրանք անցկացվում են 2014թ.-ի մարտական ուսումնական պլանին համապատասխան, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը` հղում կատարելով նախարարության մամուլի ծառայությանը։

Ուսումնավարժանքների ընթացքում հրազենից և զրահատեխնիկայից, նռնականետներից և հրթիռահրետանային սարքավորումներից մարտական կրակոցներ են իրականացվել՝ մարտավարության ժամանակակից մեթոդների օգտագործմամբ, ինչպես նաև օգտագործվել են ռազմական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։

Ըստ գործակալության` վարժանքների ընթացքում ստուգվել է ԶՈՒ մարտական պատրաստվածության մակարդակը, փոխադարձ համակարգումը, մատակարարման կազմակերպումը և հատուկ ուշադրություն է հատկացվել հանձնարարված առաջադրանքների կատարման մակարդակին։

 

Tags: ,