Պակիստանում բարեկամները դատարանի շենքի առջև քարկոծելով սպանել են հղի կնոջը՝ իրենց ընտրած փեսացուի հետ ամուսնանալու փոխարեն իր սիրեցյալի հետ փախչելու համար:
25-ամյա Ֆարզանա Պարվին սպանվել է իր գործողություններով իր ընտանիքի անունը արատավորելու համար:
Ապրիլին Պակիստանի մարդու իրավունքների հանձնաժողովի հրապարակած զեկույցի համաձայն՝ անցած տարվա ընթացքում երկրում 869 կին պատվի համար սպանությունների զոհ է դարձել: Ակտիվիստների տեղեկություններով՝ զոհերի իրական թիվը ավելի մեծ է:
Պարվինի դաժան սպանությունը միանգամայն հանրային կերպով է իրականացվել:
20 մարդկանցից բաղկացած խումբը՝ ներառյալ նրա եղբայրները, հայրը և զարմիկը, նրան քարերով սպանել է Լահոր քաղաքի դատարանի շենքի առջև:
Այսպես կոչված պատվի համար սպանությունները հաճախ ծագում են ցեղային ավանդույթներից և իսլամի մաս չեն կազմում: Նման սպանությունները սովորական բնույթ են կրում, սակայն մեծ քաղաքում իրականացված վերոնշյալ սպանությունը արտասովոր երևույթ էր հանդիսանում:
Tags: Պակիստան, սպանություն