Իրանի թհեքվանդոյի հավաքականը` Ասիայի չեմպիոն

Իրանի թհեքվանդոյի հավաքականըԵրեկ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված ասիական երկրների թհեքվանդոյի 21-րդ առաջնությունում փայլուն հանդես եկավ Իրանի հավաքականը: Այն նվաճեց 3 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ:Թիմային հաշվարկով Իրանի ընտրանին առաջինն է:

Կորեայի հավաքականը, նվաճելով 3 ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ, զբաղեցրեց 2-րդ տեղը:

Մայիսի 26-ին մեկնարկած ստուգատեսն անցկացվեց  Տաշքենդի մարզապալատում:

Հավելենք, որ Իրանի թհեքվանդոյի հավաքականը մեկ ամիս առաջ Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացված օլիմպիական վարկանշային  միջազգային մրցաշարում կրկին զբաղեցրել էր առաջին տեղը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Tags: , ,