ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտը հրապարակել է շաքար ներկրող երկրների ցուցակը, որում մեր հարևան Իրանը զբաղեցնում է 10-րդ տեղը:
2013-ին Իրանը ներկրել է 1,5 մլն տոննայից ավելի շաքար, որը շաքարի համաշխարհային ապրանքաշրջանառության 3 տոկոսն է:
Փորձագետները կանխատեսում են, որ 2014-ին Իրանում ներկրվող շաքարի ծավալը կհասնի 1,55 մլն տոննայի:
ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ 2013-ին ողջ աշխարհում կատարվել է 50,48 մլն տոննայի շաքարի առևտուր: Չինաստանը ներկրել է 3,9 մլն տոննա շաքար և այդ ցուցակում զբաղեցրել առաջին տեղը: Երկրորդ տեղում է Ինդոնեզիան (3,7 մլն տոննա), ապա հաջորդում են ԵՄ բոլոր երկրները միասին (3,5 մլն տոննա):
Ուշագրավ է, որ շաքար արտահանող երկրների ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Բրազիլիան` 26 մլն տոննա: Երկրորդ և երրորդ տեղերում են` Թաիլանդը ( 7,5 մլն տոննա) և Ավստրալիան ( 3,1 մլն տոննա):
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: իրան, շաքար ներկրող երկրներ