Գիտնականը Բրիտանիայում վամպիրների ընդհատակյա ցանց է հայտնաբերել

o_957395 (1)Դոկտոր Էմիլ Ուիլյամսը վստահ է, որ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի գաղտնի  կազմակերպություն` առնվազն 15 անդամից կազմված, որոնք պարբերաբար հավաքվում են, որ միասին մարդկային արյուն համտեսեն: Հոգեբանության պրոֆեսորը վստահ է, որ այդ  ահազդու սուբմշակույթը Արևմուտքի բոլոր երկրներում կա: Ընդ որում, նրա կարծիքով, դա հասարակության համար վտանգ չի ներկայացնում:

Գիտնականը գրում է, որ «վամպիրները» հոգեկան հիվանդներ չեն:Նրանք արյուն են խմում և ուրիշի էներգիան խլում: Ընդ որում, նրանց կանոններում հստակ նշվում է, թե ում արյունը կարելի է օգտագործել և ումը` ոչ: Օրինակ` սանգվինիկ-վամպիրները վերցնում են արյունը կոնկրետ դոնորներից ու մարմնի որոշակի հատվածներից: հետաքրքրական է, որ արնախումներին արգելված է շատ «սնունդ» վերցնելը»,-կարծում է դոկտորը:

«Գոյություն ունեն նաև մեդիում-վամպիրներ ու հիբրիդային վամպիրներ, որոնք սերտ կապ ունեն դոնորների  հետ: Դա բացարձակ իրական է,դա յուրօրինակ կրոն է: Մեզանից յուրաքանչյուրն իր հավատն ունի: Հենց դրա համար էլ ես նրանց հիվանդ ու վտանգավոր չեմ համարում: Դա պարզապես մարդկային որոշակի տեսակ է` առանձնահատուկ հետաքրքրություններով: Ես ուզում եմ, որ հասարակայնությունն ավելի շատ իմանա նրանց մասին ու դադարի նրանցից վախենալ»:

Գիտնականի խոսքով, Մեծ Բրիտանիայում  15 հազար վամպիր կա ու 3 հազար դոնոր: Գիտնականն այդ թեմայով հատուկ հարցում է անցկացնում ու դրա համար իր կայքում հարցմանը մասնակցելու հնարավորություն է ստեղծել: Նրա նպատակն է` մանրամասն ուսումնասիրել վամպիրական հասարակությանը: Դրա արդյունքները գիտական հրապարակումների հիմք կդառնան, իսկ լայն հասարակայնությունը կկարողանա այդ սուբմշակույթի ներկայացուցիչների մասին ավելի շատ բան իմանալ:

Անկախ

Tags: ,