Էրդողանն ու Օբաման համակարծիք են Սիրիայի հարցում

obamaԵրեկ Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցություններից հետո Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համատեղ մամլո ասուլիս են տվել: Էրդողանը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը հետագայում ևս իրենց բոլոր ուժերը կենտրոնացնելու են ահաբեկչության դեմ պայքարի համար և այդ համագործակցության աշխարհագրությունը բավական լայն է:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  Էրդողանի և Օբամայի բանակցություններում տարածաշրջանային և գլոբալ խնդիրերի շարքում քննարկման գլխավոր թեման եղել է Սիրիան: «Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Անկարայի ու Վաշինգտոնի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում լիովին համընկնում են: Մեզ համար առաջնային խնդիր է Սիրիայում արյունահեղ հակամարտության դադարեցումը, սիրիական քաղաքացիների օրինական իրավունքների ապահովումը, ընդդիմությանը աջակցելը և Ասադի հեռանալը, քիմիական զենքի օգտագործման կանխումը և այդ երկրում ահաբեկչական կազմակերպությունների գործունեության արգելակումը, ինչպես նաև Սիրիայում ապրող ազգային փոքրամասնությունների անվտանգության ապահովումը»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը ընդգծել է նաև, որ թուրք-ամերիկյան համագործակցությունը  հասել է բարձրագույն մակարդակի և այս առումով իր այցը կարելի է պատմական համարել:

Tags: ,