«Դեմ եմ»-ը ներկայացրել է կուտակային վճարներից հրաժարվելու գործընթացը և դիմումի օրինակելի ձևը

դեմ եմ«Դեմ եմ» նախաձեռնությունը հանրությանն է ներկայացրելկուտակային վճարներից հրաժարվելու դիմումի ձևանմուշներ, ինչպես նաև ներկայացրել է գործընթացի ողջ ընթացակարգը:

Նախաձեռնության պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ,

ինչպես տեղյակ եք ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներիս իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել մեր գործատուներին՝ մեր աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին: Բացի այդ, օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ սույն օրենքը տարածվում է ս. թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ հոդվածի և 8.1-րդ հոդվածներով սահմանված կարգով մարված է:

Օրենքը 26.05.2014թ. ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից, այն մոտակա օրերին կհրապարակվի, ամեն դեպքում շտապում ենք ձեզ ներկայացնել այդ Օրենքի հիման վրա կազմված դիմումների ձևանմուշները, որոնք կարող եք ներբեռնել և լրացնել, այնուհետև Օրենքի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո ներկայացնել ձեր գործատուներին: Դիմումը կարող եք ներկայացնել ինչպես անհատապես (ձևանմուշ PDFձևանմուշ DOC), այնպես էլ կոլեկտիվ (ձևանմուշ PDFձևանմուշ DOC):

Ի գիտություն.
1. Դիմումատուի կողմից գրավոր դիմումն առձեռն ներկայացնելու դեպքում՝ գործատուն կամ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում (ձևանմուշ PDF,ձևանմուշ DOC): Իսկ փոստի առաքման դեպքում՝ փոստային բաժնում չպետք է մոռանալ վերցնել փոստային անդորրագիրը:

2. Գործատուների դեպքում, ովքեր հանդիսանում են տվյալ կազմակերպության կամ ընկերության գործադիր տնօրենը/ղեկավարը, կարող են գրել դիմում նշելով միայն կազմակերպության անվանումը:

3. Նրանք ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կարող են դիմել բնակության վայրի անձնագրային բաժին և ստանալ այդ համարանիշը կամ տեղեկանք այն չունենալու մասին»:

 

Tags: ,