Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, որը Կաննի փառատոնի ժամանակ արդեն փորձել էր մտնել Ամերիկա Ֆերերայի շրջազգեստի տակ, կրկին սկանդալային միջադեպի մասնակից է դարձել: Այս անգամ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է Սեդյուկին այն բանից հետո, երբ նա ապտակ է հասցրել դերասան Բրեդ Փիթին «Մալեֆիսենթ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ. ֆիլմում գլխավոր հերոսուհու դերը կատարում է հոլիվուդյան աստղի կինը` Անջելինա Ջոլին:
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դերասանը պաստառներ էր մակագրում երկրպագուների համար: Տղամարդը անցել է արգելապատնեշը և հարվածել Փիթի դեմքին: Դերասանը վտանգավոր վնասվածք չի ստացել. նա անգամ չի արձագանքել հարձակմանը, սակայն ոստիկանությունը անմիջապես վնասազերծել է հարձակվողին: Վերջինս զենք չի ունեցել. ներկա պահին նրան հարցաքննում են:
Ի դեպ, Բրեդ Փիթը Վիտալիի առաջին զոհը չէ. ուկրաինացին նախկինում հարձակվել է հոլիվուդյան այլ դերասանների վրա, որոնց թվում են Բրեդլի Քուփերը, Ուիլ Սմիթը և Լիանարդո դի Կապրիոն:
Tags: Անջելինա Ջոլի, Բրեդ Փիթ, Վիտալի Սեդյուկ
