«Բորուսիան» սպասում է, որ մրցավարը ներողություն խնդրի

գոլ2w816c0.sportՖուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը պատմություն է դարձել, սակայն կրքերն այդ խաղի շուրջը չեն հանդարտվել: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի թիմը վճռական այդ մրցամարտում պարտվել էր 0:2 հաշվով: Այդուհանդերձ, դժվար է ասել, թե ինչ կլիներ հետո, եթե մրցավարը գրանցեր դորտմունդցիների մրցակցի դարպասը խփած գնդակը: Բանն այն է, որ երկրորդ խաղակեսում «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մատս Հումելսի հարվածից հետո գնդակը հատել էր մյունխենցիների դարպասային գիծը, սակայն մրցավար Ֆլորիան Մայերը դարպասի գրավում չէր արձանագրել:

Եվ ահա, «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն նշել է, որ իր թիմը սպասում է, որ  մրցավարը ներողություն խնդրի: Նագտնում է, որ «Բորուսիայի» պարտության մեղավորն հենց նա է:

«Հարգելով Մայերին,  գնահատում եմ նաև նրա աշխատանքը և չեմ  մեղադրում սխալվելու համար, սակայն ինձ զայրացնում է, որ նա անհարգալից վերաբերմունք է դրսևորում «Բորուսիայի» ֆուտբոլիստների հանդեպ և ներողություն չի հայտնում նրանց: Բոլորի համար ակնհայտ էր, որ խաղի առավելություն ունեինք, սակայն մեր գոլը «գողացան» մեզանից»,-ասել է նա:

 

 

 

Tags: ,