Թուրքիայի ջրային ռեսուրսների և անտառային տնտեսության նախարար Վեյսել Էրօղլուն հայտարարել է, որ Ստամբուլի մերձակա ջրամբարը, որը ապահովում է քաղաքի ջրամատակարարումը, գրեթե դատարկ է: Նախարարի խոսքերով՝ ջրամբարը լցված է միայն 28 տոկոսով:
Դեռ փետրվար ամսին նախարար Էրօղլուն հայտարարել էր, որ քաղաքի ջրամատակարարման հետ ոչ մի խնդիր չի լինի՝ հակառակ դեպքում խոստանալով սափրել բեղերը: Հավանաբար թուրք նախարարը շուտով կմնա առանց բեղերի, քանի որ այսօր նա քաղաքացիներին խնդրել է ավելի խնայողաբար օգտագործել ջուրը: «Ամեն յոթ տարին մեկ Ստամբուլը կանգնում է նման խնդիրների առաջ: Քաղաքում օգտագործվող ջրի ծավալները անհամեմատ աճել են: Ամեն օր մոտ 2 մլն 650 մ3 ջուր է սպառվում: Այս տարի խիստ երաշտ է, տեղումների քանակը 27,5 տոկոսից պակաս է եղել: Սակայն մենք քաղաքացիների հետ միասին կհաղթահարենք այս դժվարությունը»,-նշել է Էրօղլուն:
Tags: Ստամբուլ, Վեյսել Էրօղլու