Թուրքիայում կդադարեցվի «Youtube»-ի արգելափակումը

yutoube Թուրքիայի Սահմանադրական դատարանը  «Youtube» կայքի արգելափակումը հանելու վերաբերյալ որոշում է կայացրել: Դատարանը գտել է, որ այսպիսով խախտվում են ազատ խոսքի և արտահայտման մարդու իրավունքները: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ դատարանի որոշումը շուտով կուղարկվի Կապի և հեռահաղորդակցության վարչություն, ինչպես նաև Կապի նախարարություն: Ըստ որոշման՝ կարգադրվելու է անմիջապես դադարեցնել «Youtube»-ի արգելափակումը:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին «Youtube» կայքում հրապարակվեց Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի, հետախուզության ղեկավարի, արտգործնախարարի և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սիրիայի հարցով գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, ինչից հետո Թուրքիայում «Youtube»-ն  արգելափակվեց:

Tags: , ,