Ստամբուլի Կեդրոնական վարժարանի սաներն այսօր կհիշեն նշանավոր հայ արձակագիր, հրապարակախոս և լեզվաբան Հակոբ Սիրունուն (1890 Ստամբուլ-1973 Բուխարեստ): Վարժարանի ուսուցիչների և աշակերտների կողմից նախապատրաստված միջոցառման ժամանակ կներկայացվեն հատվածներ Ստամբուլում, Ռումինիայում և Սիբիրում նրա ապրած կյանքից: «Ակօս»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն անցկավելու է հայերենով: Ներկայացվելու են 20-րդ դարի արևմտահայ գրականության ականավոր գործչի ստեղծագործությունները, որոնք կուղեկցվեն պարերով և բեմականացումներով:
Հակոբ Սիրունին սովորել է Ստամբուլի Եսայան նախակրթարանում, ապա Կեդրոնական վարժարանում՝ այն ավարտելով 1909 թվականին: Դեռ Կեդրոնականում սովորելու տարիներին Սիրունին հիմնում և ղեկավարում է Եսայանի և Կեդրոնականի սաների միությունները, որոնք գործում են մինչ օրս: Դպրոցն ավարտելուց հետո Սիրունին ընդունվել է Պոլսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Տարիներ շարունակ գրաբար, ժամանակակից հայերեն և թուրքերեն է դասավանդել Արևելյան Եվրոպայի հետազոտությունների և Բալկանյան ինստիտուտներում: 2012 թվականին հետմահու դարձել է Ռումինիայի ակադեմիայի անդամ:
Tags: թուրքիա, Հակոբ Սիրունի
