Խոսքը գնում է 25 նամակների ու ավելի քան 130 հեռախոսային հաղորդագրությունների մասին։
Բրիտանական իշխանությունները որոշում են ընդունել գաղտնազերծելու այն նամակագրությունը, որն ընթացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապես Թոնի Բլերի ու ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի միջև 2003թ.-ին՝ Իրաք ներխուժումից մի քանի ամիս առաջ։ Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։
Շուրջ 25 նամակ և ավելի քան 130 հեռախոսազրույց են փոխանակել Բլեերն ու Բուշը պատերազմից առաջ։ 2011թ.-ին Բրիտանական նախարարների կաբինետի քարտուղար Գաս Օ’Դոննելը հրաժարվել է այդ փաստաթղթերը հրապարակել` բացատրելով, որ այդ քայլը “կարող է անդրադառնալ Միացյալ Թագավորության միջագային հարաբերությունների վրա”։ Ներկայումս այդ հաղորդագրությունները, նամակները հասանելի են պառլամենտական Հատուկ հանձնաժողովի անդամների համար. հանձնաժողովը ստեղծվել է 2009թ.-ին՝ բրիտանական զորքերը Իրաք մտցնելու հանգամանքներն ուսումնասիրելու համար։
Իսկ թե երբ այս փաստաթողերը մատչելի կդառնան լայն հանրությանը, հայտնի չէ։
Tags: Թոնի Բլեր, իրաք, նամակագրություն, Ջորջ Բուշ-կրտսեր
