Համացանցային ինքնախտորոշումը կարող է վտանգավոր լինել

Բժիշկները հորդորում են հեռու մնալ սեփական անձը “Վիքիպեդիայի” միջոցով ախտորոշելուց։ ԱՄՆ-ի Քեմփբելլ համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Հեստիի գլխավորությամբ կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ “համացանցային ինքնախտորոշումը” կարող է խիստ վտանգավոր լինել։

10c05dac4f1aac83012ed57478421f97

Մասնավորապես, Վիքիպեդիայի 10 բժշկական էջերից 9-ը որպես կանոն սխալ են լինում։ Այս մասին հայտնում է “The Telegraph”-ը։

 

 

 

Օրինակ, համացանցային հանրագիտարանում նշվում է, որ եթե ճնշումը բարձր է, ապա դա կարելի է որոշել միայն 3 չափումով։ Արդյունքում, մարդիկ հետաձգում են բժշկին դիմելը։ Էլ չենք խոսում այն մասին, որ բժիշկը, ուսումնասիրելով հիվանդին, հաշվի է առնում ոչ միայն առկա ախտանիշները, այլ նաև տվյալ մարդու հիվանդության ողջ պատմությունը և կարողանում է առանձնացնել համապատասխան և ոչ համապատասխան ախտանիշները։ Շատ ավելի վտանգավոր է, երբ այս տեղեկատվությունից օգտվում են բժիշկ-ուսանողները. լավ կլինի գոնե, որ այդ սխալները բացահայտվեն քննության, այլ ոչ հիվանդին անմիջականորեն հետազոտելու ժամանակ։

Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն “Վիքիպեդիայի” տեղեկատվությանը, այլ նաև այլ աղբյուրներին, որոնց՝ տեղեկատվության տրամադրման մեջ մասնակցությունը սիրողական բնույթի է։

Tags: ,