ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի 31-ին կմեկնեն Բաքու

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) մայիսի 31-ին կայցելեն Ադրբեջան՝ երիկրի ղեկավարության հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար, հայտնում է “Թրենդ” գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանությանը:

 

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մայիսի 16-19-ին այցելել էին տարածաշրջան՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը քննարկելու նպատակով: Նրանց հետ տարածաշրջան էր այցելել նաև դեսպան Պիեր Անդիոն՝ ֆրանսիացի նոր համանախագահը, որը իր լիազորություններ կստանձնի հունիսին:

 

Հիշեցնենք, որ Բաքվում համանախագահները սովորաբար հանդիպում են նախագահի և արտգործնախարարի հետ։ Սակայն համանախագահների վերջին այցելության ժամանակ նրանք երկուսն էլ ապրիլի 18-ին պաշտոնական այցով մեկնել էին Վիետնամ` իրենց հետ տանելով նաև նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովին:

Անկախ

Tags: ,