Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունիսի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա:
Այցի ընթացքում Ռոուհանին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Երկու երկրների ներկայացուցիչները քննարկելու են երկկողմ համագործակցության և տարածաշրջանի խնդիրների հետ կապված մի շարք հարցեր: Գլխավորը լինելու է` Իրանից Թուրքիա արտահանվող գազի սակագնի հարցը:
Պարզաբանենքենք, որ Իրանից Թուրքիա տարեկան 10 մլրդ խորհանարդ մետր գազ արտահանելու մասին պայմանագիրը ստորագրվել է 1996-ին:
2013-ին Թուրքիան տարբեր երկրներից ներմուծել է շուրջ 38,42 մլրդ խորանարդ մետր գազ, 2012-ին` 43,09 մլրդ խորանարդ մետր:
Ներմուծվող գազի գինը պաշտոնապես չի հրապարակվում, սակայն լրատվամիջոցները նշում են, որ իրանական գազի 1000 խորհանարդ մետրի համար Թուրքիան վճարում է 490 դոլար:
Ուշագրավ է, որ ադրբեջանական գազի համար, որը մատակարարվում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով, Թուրքիան վճարում է 335 դոլար, իսկ ռուսական գազի համար՝ 425 դոլար:
Այսօր Թուրքիան Իրանի հետ տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազի ներմուծման պայմանագիր ունի, Ռուսաստանի հետ՝ 20 մլրդ խորանարդ մետրի, իսկ Ադրբեջանի հետ` 6,6 մլրդ խորանարդ մետրի:
Բացի նշված պայմանագրերից, Թուրքիան գազի պայմանագրեր է ստորագրել նաև Ալժիրի և Նիգերիայի հետ: Այս երկրներից տարեկան Թուրքիա է ներմուծվում, համապատասխանաբար, 4,4 և 1,2 մլրդ խորանարդ մետր գազ:
Tags: թուրքիա, իրան, Հասան Ռոհանի
