Իրանի նավթի նախարար Մանսուր Մոազամին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը վերջին հինգ ամիսներին կրկնապատկել է նավթի արտահանման ծավալը:
Իրանից արտասահման սև ոսկու մատակարարումները տվյալ ժամանակահատվածում աճել են և օրական 700 հազարից հասել մինչև 1,5 միլիոն բարելի:
Մոազամին ասել է, որ Իրանի նավթի արտահանումն առաջիկայում էլ կաճի` ինչպես ծավալի, այնպես էլ արժեքի ավելացման առումով:
Նշենք, որ իրանական նավթի հիմնական գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Թուրքիան և Սիրիան:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: արտահանվող նավթ, իրան