Գեներալ Գոլամ Ռեզա Ջալիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը մանրամասն վերլուծել է 2006-ին Լիբանանում տեղի ունեցած պատերազմի ժամանակ Իսրայելի օդուժի գործողությունների մարտավարությունը:
Գերենալը հայտնել է, որ Իսրայելի հարձակողական գործողությունների վերլուծությունը Իրանին օգնել է, որպեսզի բարելավի սեփական պաշտպանողական հնարավորությունները:
Մասնավորապես, նա նշել է, որ իրանցի մասնագետների թիմը Լիբանանում օդուժի հարվածներից վնասված շենքերի ավելի քան 5 հազար լուսանկար է հավաքել: Այդ լուսանկարներն ուսումնասիրելուց հետո, իրանական հնարավոր թիրախներն ամրապնդվել են:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Tags: Իսրայել, իրան, օդուժ