Հազվադեպ հանդիպող հիվանդությունով տառապող ու համացանցում «աշխարհում ամենաայլանդակը» ճանաչված աղջիկը հավաքել է ավելի քան 200 հազար դոլար` ինքնակենսագրական ֆիլմի համար: Միջոցներ հավաքելու համար նա օգտվել է կրաուդֆանդինգային հարթակից ու ոչ քիչ հովանավորներ գտել: Նրանցից մեկն անգամ 10 հազար դոլար է նվիրաբերել:
Ամերիկուհի Էլիզաբեթ Վելասկեսը ծնվել է 1989-ին. շուտով բժիշկները նրա ծնողներին հայտնեցին, որ աղջկա մոտ մի հազվագյուտ շեղում կա: Նա աշխարհում նման շեղումով երրորդ մարդն է, այդ հիվանդությունը նույնիսկ անուն դեռ չի ստացել: Բանն այն է, որ 25 տարեկանում աղջիկը կշռում է ընդամենը 26 կգ:
Տպավորությունն այնպիսին է. որ աղջիկն ասես տառապում է անորեքսիայով: Իրականում դա այդպես չէ, պարզապես նրա օրգանիզմում ճարպ չկա: Օրական նա օգտագործում է 5 հազար կալորիա (ընդ որում, միջինվիճակագրական ամերիկացու օրվա նորմը կազմում է 3,7 հազարը): Էլիզաբեթի իմունիտետն է թուլացած ու նա գրեթե ոչինչ չի տեսնում, ու դա նրան խանգարում է հարցազրույց տալ, ելույթ ունենալ համապատասխան դասախոսություններով; Ու քանի որ նա բարեպաշտ կաթոլիկ է, ապա իր վիճակը ոչ թե պատիժ, այլ պարգև ու օրհնություն է համարում:
Նա բազմաթիվ վիրավորանքներ է լսել իր հասցեին, իսկ մի անգամ YouTube –ի իր տեսանյութի տակ գրել էին` «Լավություն արա մեզ, պարզապես ինքդ քեզ սպանիր»:
Լիզին սակայն, թույլ չի տա, որ իրեն ծաղրեն ու պիտակներ փակցնեն, հատկապես նրանք, ովքեր ընդհանրապես իրեն չեն ճանաչում: Հիմա, երբ նա իր ջանքի շնորհիվ սովորել է ու ավարտել համալսարանը, մտադիր է իր հաջողության մասին ֆիլմ նկարահանել: Նա մտադիր է պատմել, թե ինչպես կարողացավ վիրավորանքի միջով անցնել ու իրականացնել իր կյանքի երազանքը:
Նա մտադիր էր այդ ֆիլմի համար 180 հազար դոլար հավաքել, սակայն ստացվեց ավելին.Լիզին արդեն 206 հազար դոլար ունի, ունի 3,3 հազար հովանավոր: Ի դեպ, նրա ֆիլմի համար երաժշտություն գրելու առաջարկություն են արել Grammy առաջդարված երաժիշտներից (անունը չի հայտնվում):
Հիմա Էլիզաբեթն ինտերնետ տիրույթում բավականին հայտնի դեմք է: Նրա էջը 260 հազար հետևորդ ունի, իսկ «թվիթերը»` 35 հազար բաժանորդ:
Tags: աղջիկ, հովանավոր, ֆիլմ