ԵԱՀԿ-ն կորցրել է կապը Ուկրաինայում գտնվող իր երկրորդ խմբի հետ

ukrainԵվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը կորցրել է արևելյան Ուկրաինայում գտնվող իր հինգ անդամից բաղկացած խմբի հետ կապը: Ռուսամետ ապստամբները իրենց մոտ են պահում ԵԱՀԿ առաքելության ևս չորս անդամների:

Ուրբաթ օրը ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի օրը իրենք կորցրել են կապը չորս միջազգային դիտորդից  և մեկ ուկրաինացի թարգմանչից բաղկացած խմբի հետ: ԵԱՀԿ-ն մինչև երկուշաբթի օրը կապ չի ունեցել նաև առևանգված մյուս չորս անդամների հետ:

Հինգշաբթի օրը ապստամբների ղեկավարներից մեկը հաստատել է, որ չորս անդամից բաղկացած առաջին առևանգված խումբն  իրենց մոտ է, և նրանց ազատ կարձակեն, սակայն չի նշել, թե երբ դա տեղի կունենա:

ԵԱՀԿ-ի խմբերը ռուսամետ ուժերի ակտիվանալուց հետո վերահսկում են Ուկրաինայում անվտանգության վիճակը:

Tags: ,