Ռեալ Մադրիդին պատժել են երկրպագուների ռասիստական վարքագծի համար

Ռեալ ՄադրիդՈւԵՖԱ-ն պատժել է Չեմպիոնների լիգայի հաղթող Ռեալ Մադրիդին, քանի որ ակումբի և Բավարիայի հանդիպման ժամանակ նրա երկրպագուները ռասիստական վարքագիծ են դրսևորել:

ՈւԵՖԱ-ն հայտնել է, որ ակումբի հաջորդ խաղի ժամանակ Սանտյագո Բերնաբեու մարզադաշտի երկու սեկցիաները փակ կլինեն:

ՈւԵՖԱ-ն Ռեալ Մադրիդին պարտադրել է նաև վերոնշյալ փակ սեկցիաներում «Ոչ ռասիզմին» գրությամբ պաստառներ տեղադրել:

Պատժամիջոցները Ռեալի վրա կկիրառվեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հաջորդ մրցաշրջանի առաջին հանդիպման ժամանակ:

Մադրիդը սեփական հարկի տակ ապրիլի 23-ին Բավարիային հաղթել է 1-0 հաշվով, իսկ Մյունխենում կայացած երկրորդ փուլի ժամանակ՝ 4-0 հաշվով:

Մադրիդը Ատլետիկո Մադրիդին հաղթել է 4-1 հաշվով՝ անցած շաբաթ օրը նվաճելով իր 10-րդ Եվրոպայի գավաթը:

 

Tags: ,