Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է պատժել ռազմական ուղղաթիռը կործանած «ավազակներին»:
Սլովյանսկի ապստամբներն ստանձնել են ուղղաթիռը վայր գցելու պատասխանատվությունը: Վթարի հետևանքով զոհվել է մեկ տասնյակ զինծառայող՝ ներառյալ մեկ գեներալ:
Ուկրաինայում վերջին շաբաթների ընթացքում սկսված անջատողական շարժումը կենտրոնացած է Դոնեցկի և Լուգանսկի արևելյան շրջաններում:
Ուկրաինայի պաշտպանության գործող նախարար Միխաիլ Կովալը ուրբաթ օրը հայտնել է, որ երկրի ռազմական ուժերն իրենց «հակաահաբեկչական» գործողությունները կշարունակեն այնքան ժամանակ, մինչև արևելքում վիճակը ամբողջովին կայունանա:
Tags: Ուկրաինա, Պյոտր Պորոշենկո