Ադրբեջանում փակվել են «Զերկալո» և «Այնա» թերթերը

1 (1)Ադրբեջանում անորոշ ժամկետով փակվել են “Զերկալո” և “Այնա” թերթերը: Այսօր թերթերի վերջին համարներն են վաճառքի հանվել, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է պարբերականների գլխավոր խմբագիր Էլչին Շըխլըն:

Որպես փակման պատճառ նշվում են ֆինանսական խնդիրները: Էլչին Շըխլըն հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մամուլի խորհրդի նախագահ Աֆլատուն Ամաշովի հետ, սակայն դեռևս չի հանդիպել նրա հետ: Նա նաև նշել է, որ վերջին երեք տարիներին թերթերում պարբերաբար կրճատումներ են եղել, որոնցից վերջինը` երկու շաբաթ առաջ:

Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական “Զերկալո” ռուսալեզու թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը ապրիլի 17-ին, առանց որևէ բացատրությունների, զրկվել է հավատարմագրումից և արտաքսվել Թուրքիայի տարածքից: Բաքու ժամանելուն պես՝ ապրիլի 19-ին, Միրկադիրովն անմիջապես օդանավակայանի տարածքում ձերբակալվել է: Նա մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Լրագրողը հերքում է ներկայացված բոլոր մեղադրանքները:

 

Անկախ

 

Tags: ,