Ալթայում ափերից դուրս է եկել Կատուն գետը

па9Տևական անձրևների պատճառով Ալթայի Հանրապետությունում Կատուն գետն է հեղեղվել: Մայմինսկի մարզում գետրի ջրերը հեղեղել են Չույական տրակտը` գլխավոր տրանսպորտային մայրուղին: Կրիտիկական իրավիճակ է Չառիշի մարզում:

Տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակվել է, միայն բեռնատարներն են կարողանում անցնել: Իսկ հիշյալ մայրուղու 516 կմ-ի վրա տեղ-տեղ ճանապարհածածկն է քանդվել: Երեկ Ալթայի հանրապետության կատավարության մամլո ծառայությունից հայտարարվել է 6 շրջաններում արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին: Ստեղծված իրադրության պատճառով 2 տուն է ջուրը  քշել-տարել, 8-ն էլ նույն սպառնալիքի տակ են: Ուլագանսկի մարզի Բալըկչա գյուղում ջուրը բարձրացել է 1,2 մ: Չեմալսկիշրջանում անմիջականորեն ՀԷԿ-ի մոտ ջրի մակարդակը բարձրացել է 8,6 մ: Նման ջրհեղեղ եղել է 1969-ին,.այն ժամանակ ՀԷԿ-ի մոտ ջրի մակարդակը հասել է 9 մ:

Վերջին տվյալներով, ջրի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառով Ալթայի Հանրապետությունում 6 կամուրջ է փլուզվել, տասնյակ ճանապարհներ քանդվել ու հազար տուն հեղեղվել:

Tags: