Աբխազիայի նախագահը թաքնվում է ռուսաստանյան ռազմաբազայում

o_957706Ժամանակավոր ժողովրդական խորհրդի ստեղծումը Աբխազիայի Սահմանադրության խախտում է: Այդպես է անվանել ընդիմության քայլը Աբխազիայի հանրապետության նախագահ Անքվաբը: Նա հիմա գտնվում է  Գուդաուտայում գտնվող ռուսաստանյան ռազմաբազայում, քանի որ նրա անվտանգությանը սպառնալիք էր եղել: Իսկ վարչապետը, որն էլ հայտնել էր նախագահի գտնվելու վայրը, աշխատում է նրա դատարկ ամառանոցում: Ընդդիմության առաջնորդ Ռաուլ Խաջիբան համաձայն չէ Անքվաբի` իշխանության հակառակորդների գործողությունների վերաբերյալ տեսակետին:

Շաբաթ գիշերն Աբխազիայում հանգիստ է եղել: Ուրբաթ դպրոցներում ավարտական առաջին քննությունն է անցկացվել  աբխազերենից ու ռուսաց լեզվից: Սուխումիում բաց են շուկաները, խանութները, սրճարաններն ու բանկերը:

Իրավիճակն Աբխազիայում սրվեց մայիսի 27-ի երեկոյան: Ընդդիմության ներկայացուցիչները հսկողություն սահմանեցին վարչության շենքի մոտ ու հայտարարեցին, որ իրենց ձեռքն են վերցնում  հանրապետության ժամանակավոր կառավարությունը: Ընդդիմությունը նախագահի հրաժարականն ու իշխանական համակարգի բարեփոխում է պահանջում: Դրան նախորդել էր բազմահազար ցույցը Սուխումիում, կառավարական շենքերի համալիրի մոտ: Հանրապետության նախագահ Անքվաբը իրավիճակը որակեց զինված եղանակով իշխանության զավթում: Երկրի վարչապետը հայտարարեց, որ նախագահին կարելի է փոխել միայն ընտրությունների միջոցով: Ընդդիմության հսկողության տակ է դեռևս մնում  կառավարական շենքերի համալիրը,հաղորդում է РИА “Новости”-ն:

Tags: , ,