Բրեդ Փիթի վրա հարձակվողին արգելել են ներկա գտնվել հոլիվուդյան միջոցառումներին

vitalii-sediukՄայիսի 28-ին «Մալեֆիսենտա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Բրեդ Փիթի վրա հարձակվելուց հետո ուկրաինացի նախկին լրագրող Վիտալի Սեդիուկին արգելել են ներկա գտնվել հոլիվուդյան միջոցառումներին:

Ուրբաթ օրը տեղի ունեցած դատավարության ժամանակ Սեդիուկին կարգադրել են առնվազն 457 մ հեռու մնալ այն վայրերից, որտեղ անց են կացվում մրցանակաբաշխություններ և ֆիլմերի պրեմիերաներ: Նրան կարգադրել են հեռու մնալ նաև Բրեդ Փիթից և Անջելինա Ջոլիից: Նա 36 ամիս պայմանական ազատության մեջ կլինի և կվճարի 220 դոլար տուգանք, մեկ տարի կհաճախի հոգեբանի մոտ և 20 օր հանրային աշխատանք կկատարի:

Նախքան Փիթի հետ կապված միջադեպը` 25-ամյա տղամարդը հարձակվել էր նաև այլ աստղերի վրա:

Ուկրաինական 1+1 հեռուստաալիքը հայտնել է, որ Սեդիուկը «Մալեֆիսենտա» ֆիլմի պրիեմիերայի միջադեպից երեք շաբաթ առաջ ազատվել էր աշխատանքից:

 

Անկախ

Tags: , ,