Իշխանական ընտանիքը հայտարարել է Մոնակոյի արքայադստեր հղիության մասին

pic_330360bb74c2b85f07b863c461355a53Մոնակոյի իշխան Ալբերտ II-ի կինը` Շառլենը, հղի է. այս մասին թագավորական զույգը հայտնել է մայիսի 30-ին:

Շառլենի համար սա առաջին հղիությունն է, իսկ նրա ամուսինն արտաամուսնական կապերից 2 երեխա ունի, որոնց հայրությունը ճանաչել է:

Շառլեն Ուիթսթոքը ծնվել է 1978-ին, Զիմբաբվեում, հետո ընտանիքով տեղափոխվել են ՀԱՀ:

Մինչ ամուսնությունը նա պրոֆեսիոնալ լողորդուհի էր ու նույնիսկ ելույթ է ունեցել Սիդնեյի Օլիմպիական խաղերում: Ալբերտի հետ նա ծանոթացել է  2000-ին,Մոնակոյում անցկացված լողի մրցույթի ժամանակ: Սակայն հարաբերությունները սկսվել են  6 տարի հետո, իսկ 2011-ի հուլիսի 2-ին նրանք ամուսնացան:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Շառլենը խոստովանել է, որ իրենք երազում են շատ երեխաների մասին.»Որքան շատ լինեն նրանք, այնքան մենք երջանիկ կլինենք: Մենք յուրաքանչյուր երեխային կընդունենք որպես երկնային պարգև»:

 

Անկախ

Tags: ,