Պապը կոչ է արել կառավարություններին օգնել ներգաղթյալներին Եվրոպա հասնելու հարցում

pope FrancisՀռոմի Պապը կոչ է արել կառավարություններին օգնել ներգաղթյալներին Եվրոպա հասնելու համար, որպեսզի խուսափեն Միջերկրական ծովում ողբերգական նավաբեկություններից:

Ֆրանցիսկոսը Աշխատանքի միջազգային գիտաժողովին ուղղված նամակում նշել է, որ ներգաղթը այսօր հանդիսանում է աշխարհի լուրջ խնդիրներից մեկը:

Նամակը հղվել է այս ամսվա սկզբին Միջերկրական ծովում երկու ողբերգական նավաբեկություններից հետո: Հարյուրավոր ներգաղթյալներով նավը խորտակվել էր Իտալիայի ափի մոտակայքում, որի հետևանքով զոհվել էր առնվազն 18 մարդ, մի քանի տասնյակ ուղևորներ անհետ կորել են: Մի քանի օր առաջ Լիբիայի ափի մոտակայքում 130 ուղևորներով նավի խորտակման հետևանքով զոհվել էր 40 մարդ:

Վերջին ամիսների ընթացքում գերբեռնված և անհուսալի նավերով ավելի քան 40,000 մարդ է անցել Միջերկրական ծովը: Իտալիան հայտնում է, որ առնվազն կես միլիոն մարդ Լիբիայի ափամերձ հատվածներում գտնվող հանցավոր ազակախմբերի ճամբարներում սպասում է Եվրոպա անցնելուն:

 

Անկախ

Tags: , , ,