Ֆրանսիայի ազգային ասամբլեայի պատգամավորները քվեարկել են ֆրանսիական օրենսդրությունից “ռասա” բառը հանելու օգտին, հայտնել է Radio France-ը:
Օրինագիծն առաջարկել է Ձախ ճակատ միությունը: Ձեռնակի հեղինակներից մեկի` Ալֆրեդ Մարի-Ժանի կարծիքով, “ռասա” բառը տեղ չպետք է ունենա ֆրանսիական օրենսդրության մեջ, քանի որ այդ կոնցեպցիան “հիմք է դարձել վատթարագույն գաղափարախոսության”:
Եթե օրենքի նախագիծն ընդունվի, ապա փոփոխություններ կմտցվեն քրեական օրենսգրքում, 1881-ին ընդունված մամուլի ազատության օրենքում:
Սոցիալիստ պատգամավորները հույս ունեն, որ նման ուղղումներ կմտցնեն հաջորդ փուլով , հուլիսին: Նախագահ Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հիմնական օրենքում փոփոխություն մտցնել:
Ֆրանսիայում հիմա գործում է Հինգերորդ հանապետության սահմանադրությունը, որն ընդունվել է 1958-ին, նախագահ Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ: Հիմնական օրենքի առաջին հոդվածում ասվում է.”Ֆրանսիան անբաժանելի , աշխարհիկ, սոցիալիստական, դեմոկրատական Հանրապետություն է: Նա ապահովում է օրենքի առաջ հավասարություն բոլոր քաղաքացիների համար, անկախ ծագումից, ռասայից ու կրոնից”:
Tags: օրենք