35 հազար հոգանոց Վանի նախաճաշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

van Թուրքիայի Վան քաղաքում անցկացվել է աշխարհի ամենամարդաշատ նախաճաշը: Միջոցառումը կազմակերպվել է Վանի նախանգապետարանի, քաղաքապետարանի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ: Առավոտյան քաղաքացիները հավաքվել են Աթաթուրքի անվան մշակույթի զբոսայգում: Համընդհանուր նախաճաշին մասնակցել է մոտ 35 հազար քաղաքացի: 6 հազար սեղանն ու 25 հազար աթոռը չեն բավականացրել բոլոր ցանկցողներին տեղավորելու համար, այդ պատճառով էլ շատերը նախաճաշել են խոտերի վրա նստած:

«Van kahvaltısı» (Վանի նախաճաշ) կոչվող միջոցառմանը ներկա են եղել նաև Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովի ներկայացուցիչները: Վերջիններս ուշադրությամբ գրանցել են բոլոր մասնակիցներին և որոշում կայացրել Վանի նախաճաշը ճանաչել աշխարհում ամենամարդաշատը:

Անկախ

Tags: , ,