Թուրք հանքափորների համար օրենսդրական մի շարք փոփոխություններ են իրականացվել

orenq  Թուրքիայի Սոմա ածխահանքում վերջերս տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո թուրքական կառավարությունը լեռնահանքային արդյունաբերությանը վերաբերող մի շարք օրենսդրական փոփոխություններ է կատարել: Մասնավորապես կարգավորվել են լեռնահանքային արդյունաբերության ոլորտի աշխատանքային պայամանները՝ կապված աշխատողների թվի, աշխատանքային ժամերի հետ: Այսպես, աշխատանքային ժամերը համապատասխանեցվել են ԵՄ չափանիշներին, այն է՝ նախկինում 45 ժամ աշխատող հանքափորները այժմ կաշխատեն 38 ժամ: Փոփոխության է ենթարկվել նաև հանքափորների՝ թոշակի անցնելու տարիքը՝ 55-ից դառնալով 50: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանքափորները կարող են աշխատել նաև հանգստյան օրերին՝ թոշակի անցնելու տարիքը հնարավոր է նվազի մինչև 43-ը:

Վերը նշված օրենսդրական փոփոխություններից բացի, կարգադրություն է արվել զոհված 301 հանքափորների ընտանիքներից մեկական անդամի աշխատանքի ընդունել պետական մարմիններում:

Անկախ
 

Tags: