Հայտնի հակահայ Յուսուֆ Հալաչօղլուն ժամանակին իր հեռացման համար մեղադրել է ԱՄՆ-ին

Յուսուֆ Հալաչօղլու  Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցությունից պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն, որը նախկինում ղեկավարում էր Թուրքական պատմագիտական ընկերությունը, Մերսինի լրագրողների միության կազմակերպած «Խոսում է Թուրքիան» համաժողովի ժամանակ հայտարարել է, որ ԹՊԸ-ի նախագահի պաշտոնից իր հեռացման պատճառը արտաքին ուժերի ճնշումներն էին: «Եթե մինչև հունվար ամիսը պաշտոնից չհեռացվեի, Հայկական հարցը հիմա չէր լինի: Այս փաստը ամենից շատ ձեռնտու չէր Ամերիկային, քանի որ այս հարցը ժողովրդավարության սրի պես պահվում է Թուրքիայի գլխավերևում»,-հայտարարել է Հալաչօղլուն:

Յուսուֆ Հալաչօղլուն Թուրքական պատմագիտական ընկերությունը ղեկավարել է 1993-2008 թվականներին: Պաշտոնից հեռացվելու համար Հալաչօղլուն ԱՄՆ-ին մեղադրել էր նաև 2011 թվականին: Այնուհանդերձ իր ընդգծված հակահայկական գործունեությունը Հալաչօղլուն շարունակում է մինչ օրս արդեն ԱՇԿ-ի կազմում:

Անկախ

 

Tags: ,