Իրանը և Քուվեյթը կամրապնդեն համագործակցությունը

Iran-KuwaitՔուվեյթում Իրանի նորանշանակ դեսպան Ալիռեզա Էնայաթին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկայում  Իրանի և Քուվեյթի միջև կապերն էլ ավելի կամրապնդվեն, և դրան կնպաստի Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի Իրան կատարած այցը: Նա  երեկ երեկոյան ժամանել է Թեհրան: Նրան դիմավորել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին

«Իրանի և Քուվեյթի միջև ներկայում  տարեկան առևտուրը 220 մլն դոլար է: Այս ցուցանիշը մեզ չի գոհացնում և պետք է այն մեծացնել»,-հայտնել է Քուվեյթում Իրանի դեսպանը:

Նա նաև հավելել է, որ երկու երկների միջև կարող է ընդլայնվի համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` զբոսաշրջությունը, մեքենաշինությունը, գիտությունը և սպորտը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: ,