Հնդկաստանում նոր նահանգ է հայտնվել

pic_a52fb301a56592cb54f674b99413e633Հնդկաստանի հարավում գտնվող Անդհրա-Պրադեշ նահանգը պաշտոնապես բաժանվել է 2 հատվածի. Դրա հյուսիսային հատվածում նոր նահանգ է գոյացել, որը Հնդկաստանում 29-րդն է: Նահանգը կոչվել է Թելանգանա, հայտնում է BBC News-ը:

Նոր նահանգի ստեղծման մասին որոշումն ընդունվել է Հնդկաստանի իշխանությունների կողմից դեռևս այս տարվա փետրվարին: Տեղի բնակիչները երկար ժամանակ բողոքում էին տարածաշրջանի անբավարար ֆինանսավորումից: Նոր նահանգը գլխավորել է Չանդրասեկար Չաոն, որը 14 տարի ղեկավարում է Տեանգանա Ռաշտրա Սամիթհ կուսակցությունը:

Նոր նահանգի ադմինիստրատիվ կենտրոնն է  Հայդարաբադ քաղաքը, որը միաժամանակ նաև մայրաքաղաքի գործառույթ ունի: Կրկնակի մայրաքաղաքի կարգավիճակը կպահպանվի 10 տարի, մինչև նոր նահանգն իր սեփական մայրաքաղաքը կունենա:

Հնդկաստանի կառավարության ղեկավար Նարենդրա Մոդին արդեն շնորհավորել է նոր նահանգի կապակցությամբ ու նրանց հաջող տնտեսական զարգացում մաղթել:

Սակայն այս նորությունն իր հակառակորդներն ունի: Նրանց կարծիքով, նահանգի ստեղծումը կհանգեցնի կող-կողքի ապրող  ու նույն լեզվով խոսող մարդկանց մեջ տարանջատման:

Անկախ

Tags: ,