Ինչպես հայտնի է, հունիսի 6–ին Գերմանիայի Մայնց քաղաքում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստներ չեն մասնակցի այդ հանդիպմանը:
Ալժիր-Հայաստան խաղում վնասվածք ստացավ Արազ Օզբիլիսը, որը փոխարինվեց: Օզբիլիսը մեկնելու է Հոլանդիա, որտեղ կենթարկվի բուժզննման: Միայն դրանից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ Օզբիլիսի վնասվածքը:
Գերմանիա-Հայաստան հանդիպմանը չի մասնակցի նաև Կառլեն Մկրտչյանը, որը խնդիրներ ունի կույր աղիքի հետ կապված և վիրահատվել է Ժնևում:
Tags: սպորտ, ֆուտբոլ