Վաղը Սիրիայում նախագահական ընտրություններ են

загруженноеՔաղաքացիական կռվից բզկտված Սիրիայում վաղը նախագահական ընտրություններ են :  Երկրի  նախագահ Բաշար Ասադը երկու  մրցակից ունի:

Գրեթե կես դար Սիրիայի նախագահն ընտրվել է միայն համազգային հանրաքվեի արդյունքում ու միշտ եղել է մեկ թեկնածու, որին առաջադրել է իշխանական կուսակցությունը:  Վաղը կայանալիք ընտրություններին երկու այլ թեկնածուներ են լինելու, ինչն արդեն պատմական փաստ է համարվում:

Սկզբում իրենց թեկնածությունն էին առաջադրել 24 քաղաքացիներ, սակայն խորհրդարանը միայն 3-ի անունն է գրանցել:

Հասա Ան-նուի. Սիրիական հանրապետության նախագահի թեկնածու. «Մինչ ճգնաժամը որոշ քաղաքապետներ ու նահանգապետներ շատ վատ էին վերաբերվում ժողովրդին: Չի կարելի նախագահ Ասադին մեղադրել մեր բոլոր դժբախտությունների մեջ, սակայն կա նաև նրա ոչ մեծ մեղքը` կատարվող իրադարձություններում: Չէ որ նա պետության ղեկավար է: Նրան խիստ մեղադրել չի կարելի, սակայն նա սխալներ ունեցել է»:

Սիրիայում ԿԸՀ չկա: Քվեարկության ընթացքին ու ձայների հաշվարկին գավառներում կհետևեն իշխանության գործադիր ղեկավարները: Իսկ մայրաքաղաքում` արդարադատության նախարարությանը կից գերագույն դատական կոմիտեն:

Հիշամ Աշ-Շահար. Ընտրությունների գծով Գերագույն դատական կոմիտեի ղեկավար. «Շատ քաղաքացիներ ստիպված էին փախչել վտանգավոր շրջաններից ու հիմա բնակվում են իրենց տներից հեռու, հատուկ կացարաններում, հարազատների ու ծանոթների հետ:  Մենք վճռեցինք, որ Սիրիան մի մեծ ընտրատեղամաս է  ու յուրաքանչյուր քաղաքացի կարող է քվեարկել այնտեղ, որտեղ նա  կարող է»:

Պաշտոնապես հայտարարվել է, որ վաղը Սիրիայում կբացվի 8600 ընտրատեղամաս: Ամենայն հավանականությամբ, ընտրություններում հաղթանակ կտանի ներկայիս նախագահը: Նոր սահմանադրության համաձայն, նա կկարողանա  երկիրը ղեկավարել 2 ժամկետ, այսինքն` մինչև 2020 թիվը:

Անկախ

Tags: ,