Կանգառասրահներն ու կանգառանշանները մաքրվում են գովազդային բովանդակությամբ թերթիկներից

Կանգառասրահներ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին կանգառասրահների ու  կանգառանշանների մաքրության և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելու հանձնարարականին համապատասխան՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են կանգառասրահներն ու կանգառանշանները փակցված տարատեսակ հայտարարություններից ու գովազդներից մաքրելու աշխատանքները։

Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին հայտարարություններն ու գովազդային նյութերով թերթիկները փակցնել միմիայն  հայտարարությունների ցուցատախտակներին։

Ի դեպ, այս տարի Երևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրով  հայտարարությունների 100 ցուցատախտակ է տեղադրվելու՝ այդպիսով 2014 թվականին դրանց ընդհանուր թիվը հասցնելով 300-ի։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: , ,