Ալիևը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան ԼՂ կոնֆլիկտի համար դրական միտումների զարգացման է բերելու

Այսօր` հունիսի 2-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Շվեյցարական Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ:

Ալիև- Բուրկհալտեր հանդիպում

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, հանդիպմանը Իլհամ Ալիևը ընդգծել է տարբեր ոլորտներում`քաղաքական, տնտեսական, ներդրումային, մշակութային, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման առկայությունը: Ալիևը հույս է հայտնել, որ Դիդյե Բուրկհալտերի այցը հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից տարածաշրջանում դրական տենդեցների զարգացման է բերելու:

Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ սա իր առաջին այցն է Ադրբեջան: “Այն մանրազնին ծանոթության համա չէ: Վստահ եմ`”մենք ևս մեկ անգամ կգանք և շատ ժամանակ կունենանք` տարածաշրջանին, Ձեր երկրին և Բաքվին մոտիկից ծանոթանալու համար: Պահն առանձնահատուկ է մեր երկրների համար: Նախ`  մենք լավ բարեկամական կապեր ունենք և կարող ենք ավելի խորացնել դրանք: Համոզված եմ, որ մասնավոր ներդրումների ոլորտում հսկայական ներուժ կա: Շվեյցարական ընկերությունները Ձեր երկրում ներդրումներ անելու շահագրգռվածություն ունեն”, – ընդգծել է նախագահը:

Tags: , , ,