Սլավյանսկը ռազմական օպերացիայի սկզբից լքել է բնակչության շուրջ 40%-ը: Դրա մասին մամլո-կոնֆերանսում հայտնել է «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը: «Քաղաքը լքողների մեծամասնությունը երիտասարդներ ու երեխաներ են: Հիմնականում մնում են տարեց մարդիկ, նրանք, ովքեր չեն ցանկանում հեռանալ իրենց տներից»: Նրա խոսքով, քաղաքում մնացել է 7 հազար երեխա: Մինչև ապրիլ ամիսն այնտեղ բնակվում էր 110 հազար մարդ:
Ապրիլի կեսից կիևյան իշխանություններն Ուկրաինայի արևելքում ռազմական օպերացիաներ են իրականացնում:
Tags: Սլավյանսկ
